Սաակաշվիլին ասել է, որ իրեն սերիական մարդասպանի չափ պատժաչափ են նախատեսում տալ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր գործերից մեկով դատական նիստում հայտարարել է, որ իրեն սերիական մարդասպանների նման պատիժ են նախապատրաստում։
Թբիլիսիի քաղաքային դատարանը նիստ է անցկացնում դիվերսիայի և պետական հեղաշրջման կոչերի գործով, որին մասնակցում են Սաակաշվիլին և ընդդիմադիր կուսակցության այլ առաջնորդներ։
«Մենք չենք ճանաչում, չեն հաշտվի սրա հետ և անպայման կհաղթենք... Մենք բոլորս տեսանք այս ներկայացումը, որը բեմադրվում է այստեղ։ Ես նույնիսկ որոշակի հաճույք ստացա. խցում ես սա երբեք չէի տեսնել։ Ես սպասում եմ ևս երեք տարի ազատազրկման, ընդհանուր առմամբ կունենամ 16 տարի։ Դու ինձ հավելյալ պատիժ եք տալիս. դա այնքան է, ինչ տրվում է սերիական մարդասպաններին և պեդոֆիլներին», - ասել է Սաակաշվիլին, ըստ «Ինտերպրեսնյուս» գործակալության։


