ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սաակաշվիլիի օրգանիզմում մկնդեղ է հայտնաբերվել. փաստաբան

Սաակաշվիլիի օրգանիզմում մկնդեղ է հայտնաբերվել. փաստաբան

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բժշկական հետազոտության արդյունքում նրա օրգանիզմում մկնդեղ է հայտնաբերվել։ Այս մասին նոյեմբերի 28-ին լրագրողներին հայտնել է քաղաքական գործչի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։

«Մենք դեռ եղունգների անալիզի պատասխանը չենք ստացել, այսօր կլինի: Բայց հեռախոսով պարզվեց, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել Է մեկ այլ նյութ՝ մկնդեղ», - ասել է փաստաբանը։

Նա նաև հայտնել է, որ այսօր Սաակաշվիլին կմասնակցի դատական նիստին` իր կողմից Վրաստանի պետական սահմանը խախտելու գործով։ Քաղաքական գործչի առողջական ծանր վիճակի պատճառով նրան պատրաստվում են հատուկ աթոռով բերել։

  • Կիսվել: