երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Սա Ադրբեջանի բռնապետ նախագահի հրահրած ագրեսիվ պատերազմն է. ԵԽպատգամավոր

Սա Ադրբեջանի բռնապետ նախագահի հրահրած ագրեսիվ պատերազմն է. ԵԽպատգամավոր

Եվրոպական խորհրդի անդամ Չարլի Վեյմերսը Եվրախորհրդարանում այսօր լիագումար նիստի ժամանակ ելույթի ժամանակ կոչ է արել դատապարտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Արցախում Թուրքիայի աջակցությամբ պատերազմ հրարելու համար։ Իր ելույթի տեսանյութը Վեյմերսը հրապարակել է թվիթերյան էջում։

«Սա Թուրքիայի նախագահ Էրդողանի ջիհադիստական դաշնակիցների աջակցությամբ Ադրբեջանի բռնապետ Ալիևի հրահրած ագրեսիվ պատերազմն է»,- հայտնել է Վեյմերսը։

Վեյմերսը նաև կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ, իսկ Թուրքիային հեռու պահել ԵԱՀԿ Մինսկի խմբից։

  • Կիսվել: