ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ռուսաստանը վերականգնում է ավիահաղորդակցությունը մի շարք երկրների հետ

Ռուսաստանը վերականգնում է ավիահաղորդակցությունը մի շարք երկրների հետ

Ռուսաստանն ապրիլի 1-ից վերականգնում է չվերթները մի քանի երկրների հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Ռուսաստանն ավիահաղորդակցությունը վերականգնում է Գերմանիայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Վենեսուելայի, Սիրիայի ու Շրի Լանկայի հետ: Նախորդ շաբաթ նման որոշում է ընդունել կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը:
 

Համաձայն այդ որոշման՝  կանոնավոր ավիահաղորդակցությունը կվերականգնվի սահմանափակ ձևաչափով: Ամենից շատ թռիչքներ, փոխադարձ համաձայնեցմամբ, կիրականացվեն Գերմանիայի հետ։

Ավիաընկերությունները հնարավորություն են ստացել մեկական թռիչք իրականացնել ՌԴ շրջաններից դեպի Հայաստանի, Ադրբեջանի, Եգիպտոսի քաղաքներ:

  • Կիսվել: