Ռուսաստանը Թեհրանին և Բաքվին կոչ է անում զերծ մնալ չմտածված քայլերից. Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Նախիջևանի վրա «իրանական դրոնների հարձակումը»։
Մասնավորապես՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Իրանին ու Ադրբեջանին կոչ է արել առավելագույն խոհեմություն ցուցաբերել, զերծ մնալ չմտածված քայլերից և տարածաշրջանում նոր բաժանարար գծեր չստեղծել՝ ի վնաս բարիդրացիության սկզբունքի․
«Նման լարված իրավիճակում չափազանց կարևոր է մանրակրկիտ ստուգել ցանկացած իրադարձության բոլոր հանգամանքները, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի էլ ավելի սրացման»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, թե Նախիջևանի օդանավակայանի տարածքում իրանական ԱԹՍ է ընկել, տուժել է չորս մարդ:
Ադրբեջանի ՊՆ-ն խոստացել է անպատասխան չթողնել «Իրանի հարձակումն Ադրբեջանի վրա»:


