Ռուսաստանը տարհանում է Զապորոժիեի ատոմակայանի մոտ գտնվող քաղաքը. BBC
Ռուսաստանը տարհանում է Զապորոժիեի ատոմակայանի մոտ գտնվող քաղաքը։ Սպասվող հնարավոր հարձակման նախօրեին մարդիկ ստիպված են լքել տարածաշրջանի 18 բնակավայր, տեղեկացնում է BBC-ն։
Նշվում է, որ ՄԱԿ-ի միջուկային դիտորդը նախազգուշացրել է, թե կարող է տեղի ունենալ ՛՛լուրջ միջուկային վթար՛՛:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակը ՛՛դառնում է ավելի անկանխատեսելի և պոտենցիալ վտանգավոր՛՛: