Ռուսաստանը տարակուսանք է հայտնել Բաքվի այն պնդումների վերաբերյալ՝ Ուկրաինայիում Ադրբեջանի դեսպանատունը դիտավորյալ թիրախավորելու առնչությամբ
Ռուսաստանը տարակուսանք է հայտնել Բաքվի այն պնդումների վերաբերյալ, թե իբր ՌԴ-ն դիտավորյալ է թիրախավորել Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատունը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունում։
Ընդգծվել է, որ հարվածների պլանավորման ժամանակ ուշադրություն է դարձվում մարտական տվյալներին՝ քաղաքացիական անձանց վնասը կանխելու համար, ինչպես նաև և հաշվի են առնվում դիվանագիտական առաքելությունների գտնվելու վայրերը։
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանին մեղադրել Է Ուկրաինայում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունների վրա նպատակաուղղված հարձակումների համար:


