չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ռուսաստանը սպառնացել է դադարեցնել հացահատիկի գործարքը

Ռուսաստանը սպառնացել է դադարեցնել հացահատիկի գործարքը

Հացահատիկի գործարքը կդադարի գոյություն ունենալ, եթե մինչև մայիսի 18-ը հնարավոր չլինի կոնսենսուսի հասնել բանակցողների միջև՝ հաշվի առնելով ռուսական պահանջները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։
 
«Միակողմանի շահեր բերող նախաձեռնությունը դժվար թե բոլորի կողմից ճանաչվի։ Առաջին հերթին մենք պաշտպանում ենք Ռուսաստանի ազգային շահերը»,- ընդգծեց նա։
Վերշինինի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է բախվել գյուղատնտեսական ապրանքների արտահանման խոչընդոտների և առաջընթաց չի տեսնում Ռոսսելխոզբանկը SWIFT-ին վերամիավորելու հարցում:

  • Կիսվել: