հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Ռուսաստանը պատրաստ է քննարկել իր մասնակցությունը ԹՐԻՓՓ նախագծում․ Կոպիրկին

Ռուսաստանը պատրաստ է քննարկել իր մասնակցությունը ԹՐԻՓՓ նախագծում․ Կոպիրկին

Ռուսաստանը պատրաստ է քննարկել իր մասնակցությունը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հայ-ամերիկյան նախագծին։

Այս մասին հայտարարել է Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «России 24»-ին տված բացառիկ հարցազրույցում։

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը ուշադիր հետևում է «Թրամփի երթուղի» նախաձեռնության շուրջ զարգացումներին, որի կոնկրետ գործնական մանրամասները նոր են սկսում ի հայտ գալ։

«Մենք պատրաստ ենք քննարկելու այս նախաձեռնությանը միանալու հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա չափազանց սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային ոլորտի պահպանման և զարգացման գործում՝ կոնցեսիոն հիմունքներով»,- ասել է Կոպիրկինը։

  • Կիսվել: