ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ուկրաինայի լաբորատորիաների վերաբերյալ նոր տվյալներ է փոխանցել

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ուկրաինայի լաբորատորիաների վերաբերյալ նոր տվյալներ է փոխանցել

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նոր տվյալներ է փոխանցել Ուկրաինայում ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Ուկրաինայի տարածքում կենսաբանական ռազմական գործունեության մասին փաստերեն կուտակվում, որոնք խախտում են Կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիան: Մենք փոխանցել ենք համապատասխան նոր նյութերը՝ որպես Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ»,- ասել է նա։

Պոլյանսկին պարզաբանել է, որ խոսքը ՌԴ պաշտպանության նախարարության կողմից հավաքագրված տվյալների մասին է։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Նշենք, որ մարտի 6-ին ՌԴ ՊՆ պնդմամբ՝ Ռուսաստանի Զինված ուժերը փաստեր են բացահայտել Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագրի իրականացման մասին, որը ֆինանսավորում է ԱՄՆ-ն։

  • Կիսվել: