չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ռուսաստանը կտեղեկացնի Միացյալ Նահանգներին Կիևի կողմից միջուկային զենքի հնարավոր ձեռքբերման մասին․ Ուշակով

Ռուսաստանը կտեղեկացնի Միացյալ Նահանգներին Կիևի կողմից միջուկային զենքի հնարավոր ձեռքբերման մասին․ Ուշակով

Ռուսաստանը կտեղեկացնի Միացյալ Նահանգներին Կիևի կողմից միջուկային զենքի հնարավոր ձեռքբերման մասին, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Մենք սա հատուկ կքննարկենք ամերիկացիների հետ»,-ասել է նա «Ռոսիա 1»-ի եթերում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոնդոնը և Փարիզը դիտարկում են Կիևին M51.1 ստորջրյա բալիստիկ հրթիռի TN75 փոքր չափսերի միջուկային մարտագլխիկի գաղտնի փոխանցման հնարավորությունը, հայտարարել են Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյում։

  • Կիսվել: