ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ հացահատիկի գործարքի հարցերով

Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ հացահատիկի գործարքի հարցերով

Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ հացահատիկի գործարքի հարցերի շուրջ:

ՄԱԿ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի պատվիրակությունները հաստատել են հոկտեմբերի 31-ին ծովային հումանիտար միջանցքով նախապես հայտարարված 14 նավերի փոխարեն 16-ի տեղաշարժի ժամանակացույցը։

Ստամբուլում տեղակայված համատեղ համակարգման կենտրոնի համաձայն՝ 6 նավեր սկսել են շարժվել Ուկրաինայի նավահանգիստներից, բայց դեռ չեն մտել հումանիտար միջանցք։

Ընդհանուր առմամբ, ուկրաինական նավահանգիստներում և հարակից ջրերում տեղաշարժվելու թույլտվության է սպասում 21 նավ՝ մոտ 700 հազար տոննա սննդամթերքի բեռով։

  • Կիսվել: