ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսաստանը կգործարկի «Լունա-25» ավտոմատացված սարքը. Պուտին

Ռուսաստանը կգործարկի «Լունա-25» ավտոմատացված սարքը. Պուտին

Ռուսաստանի Դաշնությունը կվերսկսի իր լուսնային ծրագիրը, խոսքը «Լունա-25» ավտոմատացված սարքի գործարկման մասին է, ասել է Պուտինը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հետևողականորեն և համառորեն կիրականացնի տիեզերական ոլորտում իր բոլոր ծրագրերը՝ չնայած դրսի ճնշմանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են Բլագովեշչենսկում և ուղևորվել Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայան: Հաստատություն այցելությունը նախատեսված է Տիեզերագնացության օրվա կապակցությամբ:

  • Կիսվել: