ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա, նույնիսկ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո․ Զելենսկի

Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա, նույնիսկ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո․ Զելենսկի

Ռուսական բանակը կրկին կարող է պատերազմ սկսել Ուկրաինայի հետ, նույնիսկ եթե կնքվի խաղաղության պայմանագիր:Պետք է միշտ պատրաստ լինել Ռուսաստանի Դաշնության հարձակումներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է korrespondent.net-ը։

«Մենք հասկանում ենք, որ եթե նույնիսկ ստորագրենք ամենահզոր պայմանագիրը, մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը կարող է երկու տարի անց վերադառնալ, մենք դա պարզ հասկանում ենք, և եթե ընդունենք դա, ապա կվարվենք համապատասխանաբար», - ասել է նա։

Զելենսկին հավելել է, որ բանակցությունների ընթացքում ուկրաինական կողմը ռուսական կողմին ասել է, որ Ուկրաինան չի վստահում Ռուսաստանի Դաշնության երաշխիքներին։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

  • Կիսվել: