շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսաստանը, Իրանը եւ Չինաստանն ավարտել են համատեղ զորավարժությունները Օմանի ծոցում

Ռուսաստանը, Իրանը եւ Չինաստանն ավարտել են համատեղ զորավարժությունները Օմանի ծոցում

Օմանի ծոցում ավարտվել է զորավարժությունների գործնական մասը՝ Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի ՌԾՈւ-ների նավերի մասնակցությամբ, հինգշաբթի տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն։

«Ռուսաստանի ՌԾՈւ Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի անձնակազմերը՝ «Վարյագ» գվարդիական հրթիռանավը եւ «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը, հաջողությամբ ավարտել են «Անվտանգության ծովային գոտի – 2024» համատեղ միջազգային զորավարժությունների գործնական մասը Օմանի ծոցում եւ վերադարձել են Իրանի Չեհբեհար նավահանգիստ»,- նշվել է հաղորդագրությունում։

Չեհբեհարում հինգշաբթի ամփոփվելու են զորավարժությունների արդյունքները, տեղի է ունենալու մասնակից երկրների՝ Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի համատեղ զորավարժությունների (որոնց որպես դիտորդ մասնակցել են Պակիստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Օմանը, Հնդկաստանը եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը) ավարտի հանդիսավոր արարողությունը, նշել են պաշտպանության նախարարությունում։

Զորավարժությունների անցկացման երկու օրվա ընթացքում ռուս զինվորական ծովայինները իրանցի եւ չինացի գործընկերների հետ կատարել են համատեղ վարժանքներ կապի, տարբեր զինատեսակներից հրաձգության ուղղությամբ, ինչպես նաեւ ծովահենների կողմից պայմանականորեն զավթված նավի ազատագրման ուսումնական գործողություն են իրականացրել։

Զորավարժություններին մասնակցել է Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի ռազմածովային նավատորմերի ավելի քան 20 նավ, մարտական նավակներ։

  • Կիսվել: