կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանը Գերմանիայի հետ պատերազմ չի ցանկանում. Կրեմլի խոսնակ

Ռուսաստանը Գերմանիայի հետ պատերազմ չի ցանկանում. Կրեմլի խոսնակ

Ռուսաստանը չի ցանկանում պատերազմ Գերմանիայի հետ, բայց նաև չի ցանկանում, որ որևէ մեկը պլանավորի ինչ-որ բան պայթեցնել Ռուսաստանի տարածքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք պատերազմ չենք ուզում, ոչինչ չենք ուզում պայթեցնել, չենք ուզում, որ որևէ մեկը որևէ բան պայթեցնի, մենք դրա վրա աչք չենք փակի»,-ասել է Կրեմլի խոսնակը՝ «Գիտելիք» կրթական մարաթոնի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում Ղրիմի կամրջի վրա կատարված հարձակման մասին Բունդեսվերի սպաների գաղտնալսված խոսակցությունը:

 

  • Կիսվել: