կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուսաստանը եւ Թուրքիան պետք է միասին պայքարեն ֆեյքերի դեմ. Լավրով

Ռուսաստանը եւ Թուրքիան պետք է միասին պայքարեն ֆեյքերի դեմ. Լավրով

Ռուսաստանը եւ Թուրքիան պետք է միասին պայքարեն ֆեյքերի, մեդիա-տարածքում անբարյացակամների տարածած ապատեղեկատվության դեմ, ինչպես նաեւ փոխադարձ կապեր զարգացնեն այս ոլորտում, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ դիմելով «Ռուսաստան-Թուրքիա. մեդիայի դերը համագործակցության ամրապնդման գործում» կլոր սեղանի (Մոսկվա) մասնակիցներին։

«Առաջին պլան է դուրս գալիս երկու երկրների ԶԼՄ-ների կոորդինացված գործողություների խնդիրը ընդհանուր տեղեկատվական մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարում, փոխգործակցության ալգորիթմների մշակումը՝ մեր բարին չցանկացողների տարածած ապատեղեկատվության հետեւանքները միասին հաղթահարելու գործում։ Անհրաժեշտ է համատեղ դիմակայել տարատեսակ ֆեյքերին եւ սադրիչ ապատեղեկատվությանը մեդիա-տարածքում»,- ասել է Լավրովը։

Նախարարը խոստացել է աջակցություն ցուցաբերել Ռուսաստանում հավատարմագրված թուրք լրագրողներին՝ հույս հայտնելով, որ Անկարան նույնպես նման վերաբերմունք կցուցաբերի ՌԴ լրագրողների հանդեպ։ Բացի այդ, Լավրովը նշել է, որ «մեր երկրների շուրջ նպաստավոր տեղեկատվական ֆոնին եւ երկկողմ համագործակցությանն աջակցելը ընթացիկ միջազգային պայմաններում շատ անհրաժեշտ է»։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: