Ռուսաստանը դադարեցնում է իր տարածքով ղազախական նավթի տարանցումը Գերմանիա
Ռուսաստանը մայիսի 1-ից կդադարեցնի ղազախական նավթի տարանցումն իր տարածքով Գերմանիայի Շվեդտ քաղաքի նավթավերամշակման գործարան: Այս մասին հայտնել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության խոսնակը, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Ղազախստանի էներգետիկայի նախարարը ենթադրել է, որ դա կարող է պայմանավորված լինել տեխնիկական խնդիրներով:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունն էլ վստահեցրել է, որ ղազախական նավթի մատակարարումների դադարեցումը սպառնալիք չի ստեղծում երկիրը նավթամթերքով ապահովելու հարցում:
Նշենք, որ ռուսական կողմը պաշտոնապես չի հաստատել այդ որոշումը Գերմանիայի կառավարությանը։
Հավելենք նաև, որ նավթը Գերմանիա մատակարարվում է «Դրուժբա» խողովակաշարի հյուսիսային ճյուղով, որն անցնում է Լեհաստանով: Ղազախստանը դարձել է Գերմանիայի համար կարևոր մատակարար, երբ Բեռլինը հրաժարվել է ռուսական էներգակիրներից՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով:


