երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսաստանը չի կարող ուժով փոխել սահմանները և քարտեզից ջնջել ինքնիշխան պետությունը. Բայդեն

Ռուսաստանը չի կարող ուժով փոխել սահմանները և քարտեզից ջնջել ինքնիշխան պետությունը. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քվեարկության արդյունքները, որոնք դատապարտում են ուկրաինական տարածքները բռնակցելու Մոսկվայի փորձը: Բայդենը հայտարարել է,  որ «Ռուսաստանը չի կարող ինքնիշխան պետությունը ջնջել քարտեզից», գրում է golosameriki.com-ը։

«Այսօր համաշխարհային հանրության ճնշող մեծամասնությունը՝ երկրները յուրաքանչյուր տարածաշրջանից, մեծ թե փոքր, որոնք ներկայացնում են գաղափարախոսությունների և պետական կառույցների լայն շրջանակ, քվեարկեցին ի պաշտպանություն ՄԱԿ-ի կանոնադրության և դատապարտեցին Ուկրաինայի տարածքը ուժով բռնակցելու Ռուսաստանի անօրինական փորձը»:,- ասել է ԱՄՆ  նախագահը:

Բայդենի խոսքով՝ այս հակամարտությունում խաղադրույքները պարզ են բոլորի համար, և աշխարհն ի պատասխան Ռուսաստանին հստակ ուղերձ է հղել առ այն, որ նա չի կարող քարտեզից ջնջել ինքնիշխան պետությունը։

«Ռուսաստանը չի կարող ուժով փոխել սահմանները, Ռուսաստանը չի կարող գրավել այլ երկրի տարածքը, Ուկրաինան ունի նույն իրավունքները, ինչ ցանկացած այլ ինքնիշխան երկիր։ Նա պետք է կարողանա ընտրել իր ապագան, և իր ժողովուրդը պետք է կարողանա խաղաղ ապրել իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը:

  • Կիսվել: