հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսաստանը Բելառուսում մարտավարական միջուկային զենք կտեղակայի

Ռուսաստանը Բելառուսում մարտավարական միջուկային զենք կտեղակայի

Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսի տարածքում: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

«Ապրիլի 3-ից սկսում ենք անձնակազմերի ուսուցումը։ Եվ հուլիսի 1-ին ավարտում ենք Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի համար հատուկ պահեստարանի կառուցումը»,- ասել է ՌԴ նախագահը։

Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանն արդեն օգնել է Բելառուսին վերասարքավորել ինքնաթիռները: Բացի այդ, Մինսկին է փոխանցվել «Իսկանդեր» հրթիռային համալիրը։ Պուտինը նշել է, որ զենք կտեղակայեն՝ առանց համապատասխան միջազգային պարտավորությունների խախտման:

Նախագահի խոսքով՝ նման քայլի համար առիթ է հանդիսացել Մեծ Բրիտանիայի հայտարարությունը՝ Ուկրաինային աղքատացված ուրանով զինամթերք մատակարարելու մասին: Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ Բելառուսը վաղուց խնդրել է իր տարածքում ռուսական միջուկային զենք տեղակայել: Նա հավելել է, որ Մոսկվան անում է այն, ինչով ԱՄՆ-ն զբաղվում է տասնամյակներ շարունակ:

Պետության ղեկավարը նշել է, որ աղքատացված ուրանով զինամթերքը, որն Արևմուտքը պատրաստվում է փոխանցել Կիևին, չի պատկանում զանգվածային ոչնչացման զենքին, բայց դրանք այսպես թե այնպես ճառագայթային փոշի են ստեղծում և այդ պատճառով շատ վտանգավոր են համարվում: Նրա խոսքով ՝ դրանց կիրառման դեպքում անխուսափելիորեն տեղի կունենա ցանքատարածությունների աղտոտում, ինչը վտանգ կստեղծի ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ շրջակա միջավայրի համար:

  • Կիսվել: