Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 24.633 դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 24.633-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5.982.766-ի:
Մեկ օրում Մոսկվայի մարզում հայտնաբերվել է վարակի 2.504 դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 1.938, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 531, Կրասնոյարսկի երկրամասում՝ 492, 485-ական` Վորոնեժի եւ Սվերդլովսկի մարզերում: Ներկայումս երկրում բուժումը շարունակում է 468.483 մարդ:
Մեկ օրվա ընթացքում մահացությունների թիվն ավելացել է 719-ով: Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից հաղորդվել է 149.138 մահվան դեպքի մասին: