երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի նվազման միտում է գրանցվել․ Ռիա Նովոստի

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի նվազման միտում է գրանցվել․ Ռիա Նովոստի

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է COVID-19- ով 7 843 հիվանդ, հայտնում է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի գործառնական շտաբը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում առաջին անգամ դեպքերի քանակը նվազել է ութ հազարից: Նոր հիվանդների մեծ մասը գրանցվել է Մոսկվայում' 1 065, Մոսկվայի մարզում' 680, Նիժնի Նովգորոդի մարզում' 238 և Խանտի-Մանսի Ինքնավար Օկրուգում' 273։ 31,8 %-ը չունի հիվանդության կլինիկական դրսևորումներ: 194 մարդ մահացել է:

Նախորդ օրը գրանցվել է 8 248 նոր դեպք: Այսպիսով՝ Ռուսաստանի 55 շրջաններում համաճարակի սկսվելուց ի վեր COVID-19 ախտորոշվել է 553 301 մարդու մոտ, որոնցից 7 478-ը մահացել է։ Բուժվել է ավելի քան 304 հազար մարդ։

Աշխարհում, ըստ ԱՀԿ-ի, գրեթե ութ միլիոն մարդ հիվանդացել է կորոնավիրուսով։ Նրանցից առնվազն 434 հազարը մահացել է: Ռուսաստանը շարունակում է մնալ երրորդը կորոնավիրուսից առավել տուժած երկրների ցանկում։ Առաջին տեղում այժմ ԱՄՆ֊ն է, որտեղ հայտնաբերվել է 2,1 միլիոն կորոնավիրուսովվարակակիր, երկրորդում՝ Բրազիլիան՝ ավելի քան 923 հազար վարակակիր:

 

  • Կիսվել: