Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ օրում 1036 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1036 մարդ։ Այսպիսով մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 227 389-ի։ Այս մասին վկայում են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։
Հաստատված դեպքերի թիվը մեկ օրում կազմել է 36 339՝ հասնելով մինչև 8 131 164-ի։