Ռուսաստանում գիշերը 13 օդանավակայան ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը
Ռուսաստանում գիշերը 13 օդանավակայան ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը:
Սահմանափակվել են թռիչքները Մոսկվայում, Սամարայում, Սարատովում, Վոլգոգրադում, Կալուգայում և այլ բնակավայրերում: ԶԼՄ-ները գրում են, որ պատճառը ուկրաինական անօդաչուներն են:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ ՀՕՊ ուժերը 105 ԱԹՍ են խոցել, թիրախում են եղել Բրյանսկի, Վորոնեժի, Պենզայի, Կալուգայի, Բելգորոդի, Կուրսկի և Մոսկվայի մարզերը:
Հայտնի է, որ ռուսական ուժերն էլ հարվածել են Օդեսային և Խարկովին, քաղաքացիական օբյեկտներում հրդեհներ են բռնկվել, կան տուժածներ և ավերածություններ: