երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսաստանում ձերբակալվել են «Թուրքական հոսքը» պայթեցնելու փորձ կատարած դիվերսանտները

Ռուսաստանում ձերբակալվել են «Թուրքական հոսքը» պայթեցնելու փորձ կատարած դիվերսանտները

Ռուսաստանում ձերբակալել են դիվերսանտներին, ովքեր փորձել են պայթեցնել «Թուրքական հոսք» գազատարը՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Երկուշաբթի օրը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Կիևը փորձում է պայթեցնել «Թուրքական հոսք» գազային համակարգի հատվածներից մեկը։ Այս մասին նա այսօր խոսել է նաև իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։

«Թուրքական հոսքը» արտահանման խողովակաշար է, որը բաղկացած է երկու գծից։ Դրանցից մեկը նախատեսված է Ռուսաստանից Սև ծովով գազ մատակարարելու համար դեպի Թուրքիա, իսկ երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրներ։ Դրա նախագծային հզորությունը հասնում է տարեկան 31,5 միլիարդ խորանարդ մետրի։ Գազատարի շահագործումը սկսվել է 2020 թվականի հունվարին։

  • Կիսվել: