ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսաստանն Ուկրաինայի հետ բանակցություններում մուկ ու կատու չի խաղա․ Լավրով

Ռուսաստանն Ուկրաինայի հետ բանակցություններում մուկ ու կատու չի խաղա․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ուկրաինայի հետ խաղաղության շուրջ բանակցությունների հեռանկարները և Կիևի մարտավարությունը:

Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ Մոսկվան ՛՛մուկ ու կատու չի խաղա՛՛ Ուկրաինայի հետ բանակցություններում։

Լավրովը, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք անհանգստացած ենք, որ ուկրաինական կողմը որոշել է պահանջել, որ եթե պայմանագիր կնքվի, մի քանի օրվա ընթացքում պետք է դադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները, ռուսական զինված ուժերը կլքեն Ուկրաինան, իսկ դրանից հետո կլինի hանրաքվե, վավերացում խորհրդարանում. և շատ մեծ հավանականություն կա, որ երբ այս վավերացումն ու հանրաքվեն բացասական արդյունք տան, բանակցային գործընթացը պետք է նորից սկսվի՛՛:

  • Կիսվել: