երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ռուսաստանն ուղիղ և անմիջական վտանգ է ներկայացնում Ֆրանսիայի համար. Աթալ

Ռուսաստանն ուղիղ և անմիջական վտանգ է ներկայացնում Ֆրանսիայի համար. Աթալ

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ Ռուսաստանն ուղիղ վտանգ է ներկայացնում հանրապետության համար:

Ելույթ ունենալով Սենատում՝ նա նշել է. «Իրականությունն այն է, որ Ռուսաստանն ուղիղ և անմիջական վտանգ է ներկայացնում Ֆրանսիայի համար բոլոր առումներով»:

Ըստ Աթալի՝, Ռուսաստանն ապատեղեկատվական արշավներ է անցկացնում Ֆրանսիայում, եվրոպական երկրներն ապակայունացնելու և պառակտելու գործողություններ, ինչպես նաև՝ կիբերհարձակումներ։

  • Կիսվել: