երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են ռազմական ոլորտում համագործակցության շուրջ

Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են ռազմական ոլորտում համագործակցության շուրջ

Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են ռազմական ոլորտում համագործակցության շուրջ, գրում է parstoday.ir-ը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է. -«Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարիի գլխավորած ռազմական պատվիրակությունը ժամանել է Մոսկվա՝ քննարկելու ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր»։

Սպուտնիկ լրատվական գործակալության փոխանցմամբ՝Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել է.-«Երկկողմ բանակցությունների պաշտոնական մասը կայացել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարության կենտրոնակայանում, որտեղ քննարկվել են ռազմական փոխգործակցության հետ կապված հարցեր՝երկու երկրների զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ուղղված նախագծերի իրականացման շրջանակում»:

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Օլեգ Սալյուկովն ասել է,-«Ռուսաստանի Դաշնության տեսանկյունից՝ Իրանը, որպես Մերձավոր Արևելքի առանցքային երկրներից մեկը՝ Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է՝ և շարունակական ինտենսիվ քաղաքական երկխոսությունը մեր գործընկերության ներկա փուլի առանձնահատկությունն է»։

 

  • Կիսվել: