կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանն ու Չինաստանը Եմենի հութիների հետ պայմանավորվել են իրենց նավերն Ադենի ծոցով և Կարմիր ծովով անցկացնելու մասին

Ռուսաստանն ու Չինաստանը Եմենի հութիների հետ պայմանավորվել են իրենց նավերն Ադենի ծոցով և Կարմիր ծովով անցկացնելու մասին

Ռուսաստանն ու Չինաստանը Եմենում հութիների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել այն մասին, որ իրենց նավերը կարող են անցնել Ադենի ծոցով եւ Կարմիր ծովով, տեղեկացնում է Bloomberg-ը:

Աղբյուրը, մասնավորապես, նշում է. «Եմենում տեղակայված հուսիթները Չինաստանին և Ռուսաստանին հայտարարել են, որ իրենց նավերը կարող են անցնել Կարմիր ծովով և Ադենի ծոցով և հարձակման չենթարկվել»:

Հաղորդվում է նաև, որ պայմանավորվածությունը կնքվել է Օմանում՝ դիվանագետների միջև բանակցություններից հետո: Փոխարենը Մոսկվան և Պեկինը կարող են քաղաքական աջակցություն ցուցաբերել հութիներին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

  • Կիսվել: