երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսաստանն անպատասխան չի թողնի Ղրիմի կամրջի վրա Ուկրաինայի գրոհի փորձը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն անպատասխան չի թողնի Ղրիմի կամրջի վրա Ուկրաինայի գրոհի փորձը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը խստորեն դատապարտում է և անպատասխան չի թողնի քաղաքացիական օբյեկտ հանդիսացող Ղրիմի կամրջի վրա Ուկրաինայի գրոհի փորձը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Վճռականորեն դատապարտում ենք այդ ահաբեկչական գործողությունները, Ղրիմի կամուրջը զուտ քաղաքացիական ենթակառուցվածի օբյեկտ է, որի ուղղությամբ գրոհներն անթույլատրելի են»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ ուկրաինական կողմի այս գործողության վրա հրավիրելով նաև միջազգային հանրության ուշադրությունը։

«Այս  բարբարոսական գործողություններն արդարացում չունեն և անպատասխան չեն մնա»,- նշված է ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունում։

  • Կիսվել: