երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանն անկեղծորեն շահագրգշռված է Ադրբեջանի հետ համագործակցության հետագա ամրապնդմամբ. Միշուստին

Ռուսաստանն անկեղծորեն շահագրգշռված է Ադրբեջանի հետ համագործակցության հետագա ամրապնդմամբ. Միշուստին

Ռուսաստանն անկեղծորեն շահագրգշռված է Ադրբեջանի հետ համագործակցության հետագա ամրապնդմամբ: Այս մասին ադրբեջանցի իր գործընկեր Ալի Ասադովի հետ բանակցությունների ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Իհարկե, ուզում եմ ասել, որ մենք անկեղծորեն շահագրգռված ենք բարեկամ Ադրբեջանի հետ բարեկամության և համագործակցության ամրապնդմամբ։ Այդպես էլ աշխատում ենք»,- ասել է ՌԴ վարչապետը։

Նրա խոսքերով, փոխադարձ ներդրումների մակարդակի բարձրացումը Մոսկվայի և Բաքվի համար կարևոր խնդիր է։

«Որպես առաջնահերթություն՝ մենք տեսնում ենք առևտրատնտեսական համագործակցության աճը և, իհարկե, փոխադարձ ներդրումների ավելացումը ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Ադրբեջանից»,- ասել է Միշուստինը։

  • Կիսվել: