հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Ռուսաստանն աջակցում է «Զանգեզուրյան միջանցքի» գաղափարին»․ Էրդողանը հայտարարել է Պուտինի հետ հանդիպելու մասին

«Ռուսաստանն աջակցում է «Զանգեզուրյան միջանցքի» գաղափարին»․ Էրդողանը հայտարարել է Պուտինի հետ հանդիպելու մասին

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե չի կարծում, որ Ռուսաստանը կերկարացնի «Զանգեզուրյան միջանցքի» հարցը՝ հավելելով, որ Ռուսաստանտը մտադիր է աջակցել նախագիծը: Այս մասին Թուրքիայի նախագահը լրագրողներին հայտնել է այսօր՝ հունիսի 17-ին, փոխանցում է Ria.ru-ն։

Էրդողանը հայտարարել է, որ ռուսական կողմն աջակցում է այդ գաղափարը, որը լուրջ ներդրում կբերի տարածաշրջանի զարգացմանը: Նա ասել է, որ շուտով երկկողմ հանդիպում է ունենալու Պուտինի հետ:

Թուրքիայի ղեկավարը պնդել է, որ ՀՀ-ն պետք է վերադարձնի ականապատ տարածքների քարտեզը։

  • Կիսվել: