չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ռուսաստանն Ադրբեջանից իրավական օգնություն է խնդրել խոցված ՄԻ-24-ի գործով

Ռուսաստանն Ադրբեջանից իրավական օգնություն է խնդրել խոցված ՄԻ-24-ի գործով

Ռուս ռազմական քննիչները ադրբեջանցի գործընկերներից օգնություն են խնդրել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին Մի-24 ռազմական ուղղաթիռի կործանման փաստի առթիվ հարուցված քրեական գործի հետաքննության շրջանակներում: Այս մասին "Ինտերֆաքս"-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

"Այս գործի քննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել իրականացնել մի շարք քննչական գործողություններ, մասնավորապես՝ հստակեցնել մի շարք կասկածյալների ինքնությունը, ինչպես նաեւ տվյալ միջադեպի որոշ հանգամանքներ: Այդ կապակցությամբ Ադրբեջան հարցում է ուղարկվել միջազգային իրավական օգնություն ցուցաբերելու մասին", - ասել է գործակալության զրուցակիցը ։

Նա նշել է, որ միայն համապատասխան նյութերը ստանալուց հետո կլուծվի ռուս ռազմական օդաչուների սպանության մեղադրանք առաջադրելու հարցը ։

"Քանի որ խոսքը օտարերկրյա քաղաքացիների մասին է, որոնք չեն կարող հանձնվել, ռուսական կողմը, ամենայն հավանականությամբ, հետաքննության նյութերը կուղարկի Բաքու ՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար", - պարզաբանել Է աղբյուրը:

Նա հայտնել է, որ ներկայում Ռուսաստանի Քննչական կոմիտեի զինվորական քննիչները քրեական գործը քննում են ՌԴ ՔՕ "Երկու կամ ավելի անձանց կանխամտածված սպանություն" հոդվածով, որը նախատեսում ընդհուպ մինչեւ ցմահ պատիժ:

"Մոտ ժամանակներս հետաքննության ժամկետը կերկարաձգվի եւս երկու ամսով", - ասել է գործակալության զրուցակիցը:

Մի-24 հարվածային ուղղաթիռը խոցվել էր անցյալ տարվա նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի օդային տարածքում ՝ մարտական գործողությունների գոտուց դուրս, ավելի վաղ հայտարարել էր ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկու ռուս զինծառայող է զոհվել, եւս մեկը վիրավորվել է:

  • Կիսվել: