երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսաստանին տարածքներ զիջելու տարբերակ չի քննարկվում. Զելենսկի

Ռուսաստանին տարածքներ զիջելու տարբերակ չի քննարկվում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կանադական հեռուստաընկերության հետ հարցազրույցում այն հարցին ի պատասխան, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում արդյոք կդիտարկի՞ Ռուսաստանին տարածքներ զիջելու հարցը, հայտարարել է, որ այդ տարբերակը չի էլ քննարկվում:

«Մեր հողը պատկանում է Ուկրաինայի քաղաքացիներին»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը:

Իր գիշերային ուղերձում էլ Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանը վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացրել է Ուկրաինայի երեք էներգետիկ օբյեկտ: Նա հավելել է, որ երկրի էլեկտրակայանների մեկ երրորդը շարքից դուրս է եկել, և ներկայումս քննարկվում է էլեկտրամատակարարման կայանների անվտանգության ապահովման հարցը:

  • Կիսվել: