Ռուսաստանին պետք է խաղաղության պարտադրել. Զելենսկի
Ամեն օր ռուսական նոր հարվածները և իրականությունն ապացուցում են, որ Ռուսաստանին պետք է խաղաղության պարտադրել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիրր Զելենսկին:
՛՛Այսօր ՌԴ-ն հարվածել է մեր էներգահամակարգին և քաղաքացիական օբյեկտներին։ Դա արել է այնքան սովորական, ստոր և ցինիկ ձևով, ասես Ուկրաինայի և աշխարհի կողմից ընդհանրապես փորձեր չեն արվել դադարեցնել այս պատերազմը՛՛,-նշել է նա:
Տեսանյութը՝ այստեղ: