շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուսաստանին պետք չէ նոր G8. Սերգեյ Լավրով

Ռուսաստանին պետք չէ նոր G8. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանին պետք չէ նոր G8.
Բելառուսի ազգային պետական ​​հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանելով առանց ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի նոր G8 ստեղծելու նախաձեռնությունը՝ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը «նոր G8-ի կարիքը չունի»։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունն արդեն ունի կառույցներ, առաջին հերթին՝ եվրասիական տարածքում։

«ԵԱՏՄ-ն ՉԺՀ-ի հետ միասին ակտիվորեն խթանում է ինտեգրացիոն գործընթացները՝ ներդաշնակեցնելով չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը եվրասիական ինտեգրման ծրագրերի հետ»,- հիշեցրել է նա։

Լավրովի խոսքով, Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի անդամները ուշադիր հետևում են այդ ծրագրերին: Նա ասել է, որ մի շարք երկրներ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր են կնքում։ Նախարարը նաև կարծում է, որ «Շանհայի համագործակցության կազմակերպությունը» նույնպես տեղավորվում է այդ գործընթացների մեջ։ Լավրովը համոզված է, որ Ռուսաստանը կհասնի միջազգային հարաբերությունների ժողովրդավարացմանը: ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ նաև կա մեկ այլ կառույց, որը դուրս է գալիս Եվրասիայի աշխարհագրական սահմաններից՝ դա BRICS-ն է (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա):

«Այս ասոցիացիան գնալով ավելի է հիմնվում ոչ թե արևմտյան բիզնես վարելու մեթոդների վրա, ոչ թե արևմտյան կանոնների վրա, որոնց համաձայն պետք է աշխատեն միջազգային արժութային և ֆինանսական ու առևտրային ինստիտուտները, այլ ավելի արդար մեթոդների, որոնք որևէ գործընթացից կախված չեն լինի, ասենք, դոլարի գերիշխող դերից»,- ասել է նա։

  • Կիսվել: