ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսաստանի զինվորականները 30 տոննայից ավելի հումանիտար օգնություն են հասցրել Խարկովի մարզ

Ռուսաստանի զինվորականները 30 տոննայից ավելի հումանիտար օգնություն են հասցրել Խարկովի մարզ

Ռուսաստանցի զինծառայողները 30 տոննայից ավելի հումանիտար օգնություն են տարել Խարկովի մարզի բնակիչներին: Այդ մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանցի զինվորականները հատուկ ռազմական գործողություն անցկացնելու ընթացքում հերթական հումանիտար օգնությունն են հասցրել (Ուկրաինայի) Խարկովի մարզի բնակավայրեր: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմական ոստիկանության ուղեկցությամբ ավելի քան 30 տոննա ընդհանուր ծավալով հումանիտար օգնությունը բեռնատար ավտոմեքենաներով տարել հասցրել են առավել կարիքավոր բնակիչներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես ճշտում են գերատեսչությունում, առաջին անհրաժեշտության իրերի եւ պարենամթերքի հավաքածուներն առաջին հերթին հանձնել են երեխաներ ունեցող ընտանիքներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: