ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կայցելի Բաքու

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կայցելի Բաքու

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կայցելի Բաքու, որտեղ նոյեմբերի 17-ին տեղի կունենա Ռուսաստան-Ադրբեջան միջտարածաշրջանային տասնմեկերորդ համաժողովը:  

Համաժողովին կմասնակցեն երկու երկրների կառավարությունների ղեկավարները, կառավարության անդամներ, գործարար շրջանակների և տարածաշրջանների ներկայացուցիչներ:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համաժողովին կքննարկվեն տնտեսական, տրանսպորտային, գյուղատնտեսական, արդյունաբերական, հումանիտար, կրթական ոլորտներում, փոքր և միջին բիզնեսի, փոխադարձ ներդրումների ոլորտներում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Սպասվում է նաև տարբեր ոլորտներում համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում։

  • Կիսվել: