չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Ռուսաստանի սահմանը հատած ուկրաինական երկու ՀՄՄ ոչնչացվել է, զոհվել է ուկրաինացի 5 զինվորական. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի սահմանը հատած ուկրաինական երկու ՀՄՄ ոչնչացվել է, զոհվել է ուկրաինացի 5 զինվորական. ՌԴ ՊՆ

Զինվորականների և սահմանապահների համատեղ գործողությունների արդյունքում հաջողվել է ոչնչացնել ուկրաինական բանակի երկու մարտական մեքենա։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Դաշնության ԶՈւ հարավային ռազմական օկրուգից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինչպես նշվում է՝ Ուկրաինայի զինված ուժերի երկու մարտական մեքենա մտել է ՌԴ տարածք, դրանք հաջողվել է ոչնչացնել, զոհվել է ուկրաինացի հինգ զինվորական, ռուսների շրջանում զոհեր չկան։

Ռուսաստանի Դաշնության ԶՈւ հարավային ռազմական օկրուգի տարածած հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն սահմանապահ ջոկատի հետ միասին կանխել է ՌԴ պետական սահմանի խախտումը Ուկրաինայի տարածքից դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից՛՛: 

 

 

  • Կիսվել: