երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսաստանի Ռազմավարական միջուկային ուժերը բերվել են հատուկ հերթապահության ռեժիմի. Շոյգու

Ռուսաստանի Ռազմավարական միջուկային ուժերը բերվել են հատուկ հերթապահության ռեժիմի. Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Ռազմավարական հրթիռային ուժերի, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմի և հեռահար ավիացիայի կառավարման կենտրոնների հերթափոխները սկսել են կատարել ուժեղացված մարտական հերթապահություն։

Ավելի վաղ Պուտինը հրամայել էր. «ՆԱՏՕ-ի առաջատար պետությունների բարձրագույն պաշտոնատար անձինք ագրեսիվ հայտարարություններ են հնչեցնում մեր երկրի հասցեին: Հրամայում եմ պաշտպանության նախարարին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ռուսաստանյան բանակի միջուկային զսպիչ ուժերում հայտարարել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ»։

  • Կիսվել: