շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ռուսաստանի ներկայացուցիչն առաջին անգամ դարձել է «Միսիս Տիեզերք»

Ռուսաստանի ներկայացուցիչն առաջին անգամ դարձել է «Միսիս Տիեզերք»

34-ամյա Ելենա Մաքսիմովան նվաճել է «Միսիս Տիեզերք» տիտղոսը։ Մրցույթն անցկացվել է Սոֆիայում. դրան մասնակցել են ներկայացուցիչներ 120 երկրից, գրում է gazeta.ru-ն։

Աղբյուրը նկատում է, որ 2007 թվականից ի վեր  անցկացվող «Միսիս Տիեզերք» գեղեցկության մրցույթում առաջին անգամ հաղթող է ճանաչվել ՌԴ ներկայացուցիչը։

Աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կինն ապրում է Իժևսկում, ունի որդի և դուստր, ինչպես նաև ղեկավարում է լեզվի դպրոցների ցանցը: Մաքսիմովան փորձառու ճանապարհորդ է։ Նա այցելել է 34 երկիր, իսկ Ավստրալիայում նույնիսկ ստացել է պրոֆեսիոնալ ջրասուզակի որակավորում։

  • Կիսվել: