չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուսաստանի կողմից այս կեղծ հանրաքվեներն ընդունելը ուկրաինական տարածքը բռնակցելու հերթական փորձ է, մենք Պուտինի հետ խոսելու ոչինչ չունենք. Զելենսկի

Ռուսաստանի կողմից այս կեղծ հանրաքվեներն ընդունելը ուկրաինական տարածքը բռնակցելու հերթական փորձ է, մենք Պուտինի հետ խոսելու ոչինչ չունենք. Զելենսկի

Կիևը չի պատրաստվում բանակցել Մոսկվայի հետ: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի առցանց ելույթում՝ անդրադառնալով Դոնբասի հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքներին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ռուսաստանի կողմից այս կեղծ հանրաքվեներն ընդունելը Ղրիմի սցենարի իրականացում է, ուկրաինական տարածքը բռնակցելու հերթական փորձ, իսկ դա նշանակում է, որ մենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսելու ոչինչ չունենք՛՛:

Ուկրաինայի նախագահը բոլոր երկրներին կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ հանրաքվեները սկսվել են սեպտեմբերի 23-ին՝ միաժամանակ ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում: Քվեարկությունն ավարտվել է, և ըստ արդյունքների՝ Զապորոժիեի շրջանում Ռուսաստանին միանալու օգտին քվեարկել է ընտրողների 93,11%-ը, Խերսոնի շրջանում՝ 87,05%-ը, Լուգանսկի բնակիչների 98,42%-ը պաշտպանել է Ռուսաստանին միավորվելը, Դոնեցկում էլ ընտրողների 99,23%-ն է քվեարկել Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օգտին:

  • Կիսվել: