կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
 Ռուսաստանի կառավարությունն ազատ է արձակել 215 ուկրաինացի ռազմագերիների

Ռուսաստանի կառավարությունն ազատ է արձակել 215 ուկրաինացի ռազմագերիների

Ռուսաստանի կառավարությունն ազատ է արձակել Ուկրաինայի Ազովի գնդի մի քանի բարձրաստիճան հրամանատարների, ովքեր գերի էին ընկել Մարիուպոլի պաշարման ավարտից հետո։

Ընդհանուր առմամբ, ըստ տեղեկությունների, 215 ուկրաինացի ռազմագերիներ փոխանակվել են 55 ռուս ռազմագերիների հետ, ըստ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի տվյալների, 215-ից 108-ը Ազովի գնդի անդամներ են։ Ռուսաստանցի ռազմագերիների հետ մեկտեղ Մոսկվան նաև պահանջել է, որ Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկը հանձնվի ռուսական կողմին, ինչը այդպես էլ արվեց։ Փոխանակումն իրականացվել է Թուրքիայի միջոցով:

Էրդողանն ասել է, որ սա կարեւոր քայլ է պատերազմի ավարտի ուղղությամբ։

Նշենք, որ վերադարձված գերիների զուցակում 177 համարի տակ նշված է Սերգեյ Սումբատյանի անունը՝ 1991 թվականի ծնված։

  • Կիսվել: