հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ռուսաստանի հետ բանակցելու համար նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը. Զելենսկին հանդես է եկել տեսաուղերձով

Ռուսաստանի հետ բանակցելու համար նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը. Զելենսկին հանդես է եկել տեսաուղերձով

Ռուսաստանի հետ բանակցելու համար նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը: Այս մասին այսօր ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է Korrespondent-ը:

Նա, հանդես գալով տեսաուղերձով, մասնավորապես՝ նշել է. ՛՛Նախ՝ ամբողջական հրադադար է անհրաժեշտ, որպեսզի նստենք բանակցությունների սեղանի շուրջ՛՛։

Զելենսկին հավելել է, որ եթե գործընկերները չեն ցանկանում, որ Ուկրաինան լինի ՆԱՏՕ-ում, ապա իրենց անվտանգության երաշխիքներ են պետք .՛՛Եթե Ուկրաինան ընկնի, ապա ռուսական զորքերը կլինեն ՆԱՏՕ-ի սահմանների մոտ՛՛։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ ԱՄՆ-ն դեռ պատրաստ չէ Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի մտցնել։

՛՛Բայդենն ինձ ասաց, որ դեռ ոչ թռիչքային գոտի ստեղծելու ժամանակը չի եկել՛՛,-նշել է Զելենսկին:

 

  • Կիսվել: