Ռուսաստանի հայերի միությունը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակ է ուղարկել Դոնբաս
Ռուսաստանի հայերի միությունը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակ է ուղարկել Դոնբաս, հայտնել են կազմակերպությունից։
Նշվում է, որ օգոստոսի 28-ին Արմավիրից (Կրասնոդարի երկրամաս) հերթական բեռնատարն է ուղևորվել Դոնբաս` տեղի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու։
15 տոննա ընդհանուր քաշով բեռը ներառում է պարենային փաթեթների հազարավոր տուփեր (բրինձ, հնդկաձավար, ոլոռ, մակարոնեղեն, շաքարավազ) և երեք հազար փաթեթ հրուշակեղեն։
Նշենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքում Հայերի միությունը մարդասիրական օգնության մի քանի խոշոր խմբաքանակ է ուղարկել Դոնբաս։