ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց ի վեր՝ Ուկրաինան լքել է ավելի քան 3,5 մլն մարդ. ՄԱԿ

Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց ի վեր՝ Ուկրաինան լքել է ավելի քան 3,5 մլն մարդ. ՄԱԿ

Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց ի վեր՝ Ուկրաինան լքել է ավելի քան 3,5 մլն մարդ,  ևս 6,5 միլիոնը ներքին տեղահանվածներ են, հայտնել են ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունից։

Նշվում է, որ Լեհաստանն ընդունել է 2 մլն ուկրաինացի փախստականի, Ռումինիայում ապաստանել է շուրջ 550000 մարդ: Ուկրաինայից փախստականների են ընդունում նաև Գերմանիան, Մոլդովան, Հունգարիան, Սլովակիան, Ռուսաստանը և Բելառուսը։

Հաղորդվում է նաև, որ ներքին տեղահանվածների և փախստականների 90 տոկոսը կանայք և երեխաներ են։

 

 

 

  • Կիսվել: