երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ռուսաստանի հարավի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչեւ հուլիսի 18-ը

Ռուսաստանի հարավի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչեւ հուլիսի 18-ը

Ռուսաստանի հարավում եւ կենտրոնական մասում 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչեւ հուլիսի 18-ը, տեղեկացրել է «Ռոսավիացիա»-ն։

«Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչեւ 2022թ. հուլիսի 18-ը»,- նշվել է հաղորդագրությունում։

Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրանսոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ եւ Էլիստա օդանավակայաններում։

Թռիչքների սահմանափակման ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի օդանավակայաններում գործում է փետրվարի 24-ից։

  • Կիսվել: