երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռուսաստանի հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչեւ հոկտեմբերի 4-ը

Ռուսաստանի հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչեւ հոկտեմբերի 4-ը

«Ռոսավիացիա»-ն կրկին երկարացնում է թռիչքների արգելքը ՌԴ հարավի եւ կենտրոնական մասի օդանավակայաններում. այս անգամ մինչեւ հոկտեմբերի 4-ը: Այդ մասին հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունում:

Փակ են մնում Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայանները:

Նրանց աշխատանքում սահմանափակումները մտցվել են «Ռոսավիացիայի» կողմից փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելու օրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: