կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ում դաշնակիցների միջեւ տարաձայնություններ չկան․ Պեսկով

Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ում դաշնակիցների միջեւ տարաձայնություններ չկան․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) դաշնակիցները որեւէ էական տարաձայնություն չունեն։ Այս մասին Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։

«Ոչ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հնարավոր տարաձայնությունների մասին հարցին։

Պեսկովը նաեւ տեղեկացրել է, որ Պուտինը նախատեսում է այցելել Աստանա, որտեղ կանցկացվի Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության գագաթաժողովը։

Ռուսաստանի ղեկավարը նախատեսում է նաեւ այցելել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ չի բացառվում Պուտինի հանդիպումը թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, պարզաբանել է Պեսկովը։

  • Կիսվել: