Ռուսաստանի եւ ԵՄ-ի երկրների միջեւ դադարել է գործել դյուրացված այցագրային ռեժիմը
Սեպտեմբերի 12-ին ուժի մեջ Է մտել Եվրամիության խորհրդի որոշումը Ռուսաստանի հետ դյուրացված այցագրային ռեժիմի համաձայնագրի գործողության դադարեցման վերաբերյալ. արդյունքում՝ ռուսաստանցիների համար կփոխվեն շենգենյան այցագրերի ձեւակերպման պայմաններն ու ժամկետները:
Բացի այդ, կավելանա այցագրային կենտրոն կամ հյուպատոսություն տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի թիվը: Շենգենյան երկրների հյուպատոսությունները կարող են լրացուցիչ փաստաթղթեր պահանջել դիմողներից: Եվրահանձնաժողովը երկրներին կոչ Է արել՝ Ռուսաստանի քաղաքացիներից հայտերի մանրամասն ստուգում անցկացնել եւ նրանց շենգենյան այցագիր տալ միանգամյա կարճաժամկետ ուղեւորությունների համար:
Արդեն տրված այցագրերը շարունակում են գործել, բայց եթե անդամ երկրները կասկածներ ունեն նրանցից յուրաքանչյուրի անվտանգության սպառնալիքի առնչությամբ, ապա Եվրահանձնաժողովը հաձնարարում Է չեղարկել շենգենը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: